ՌԴ–ի և Աբխազիայի սահմանին փոխհրաձգությունից հետո 4 մարդ է ձերբակալվել

Անցակետ
Երեկ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը` վնասվածքներ ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուս-աբխազական սահմանի «Պսոու» անցակետում փոխհրաձգության մեջ կասկածվող չորս մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Աբխազիայի ՆԳՆ ղեկավար Ռոբերտ Կիուտը։
Նախարարի խոսքով՝ ևս երեքը հետախուզման մեջ են։
Նա հստակեցրել է, որ մեկը ձերբակալվել է Ռուսաստանի տարածքում, երեքը ՝ Աբխազիայում, բոլորի ինքնությունը պարզվել է։
Հիշեցնենք` հունիսի 23-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուս-աբխազական սահմանին։ ՆԳՆ–ի տվյալներով՝ տուժել են Աբխազիայի երեք քաղաքացիներ, ևս մեկը մահացել է: Քրեական գործ է հարուցվել սպանության և ապօրինի զենք պահելու և փոխադրելու հոդվածներով։ Ուժայինների տեղեկություններով՝ միջադեպի պատճառը Աբխազիայի երկու քաղաքացիների միջև անձնական կոնֆլիկտն է եղել։