Մահացել է թենիսի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Աննա Դմիտրիևան

Աննա Դմիտրիևան 18 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է որպես մարզիչ և թենիսային հանդիպումներ մեկնաբանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի– Sputnik. 83 տարեկանում մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, նախկին թենիսիստուհի, սպորտային մեկնաբան Աննա Դմիտրիևան։ Դերասան և լրագրող Յուրի Ռոստն այս մասին հայտնել է Telegram–ում։
Նախկին թենիսիստուհու մահվան պատճառը չի նշվում։
«Մահացել է Աննա Դմիտրիևան՝ անհավանական գեղեցկության տեր մի անձնավորություն։ Երկար տարիների իմ ամենամտերիմ, սրտացավ ընկերուհին... Դատարկությունը խեղդում է»,- գրել է Ռոստը։
Աննա Դմիտրիևան 18 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 2004 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի թենիսի փառքի սրահում։ Կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ և թենիսային հանդիպումներ մեկնաբանել։
Հանկարծամահ է եղել Լալա Մնացականյանը