Կրակոցներ Բաքվի արվարձանում. տղամարդը սպանել է երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի

Ոստիկանական ավտոմեքենա
Մի քանի անգամ դատված տղամարդը զինված դիմադրություն է ցույց տվել ուժայիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում` Շուվելան ավանում, երեք ադրբեջանցի ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մի քանի անգամ դատված Ալլահվերդիև Ռովշան Օգթայօղլուն, որը գտնվում է հետախուզման մեջ, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին:
Արդյունքում մեկ քաղաքացիական անձ և երեք ոստիկան մահացել են։ Միևնույն ժամանակ հաջողվել է վնասազերծել Ալլահվերդիևին։
Մահացել են ավտովթարից և պայթել ականի վրա. հերթական մահերը ադրբեջանական բանակում