Դատապարտում ենք ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Դաղստանում տեղի ունեցած հարձակումների մասին

Նախարարությունում նշելեն, որ խորապես վշտացել են Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած հարձակումները ։
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունների մասին լուրերից։Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին։ Կտրականապես դատապարտում ենքահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով», - ասված Է X–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական խոսքեր էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: