Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Զինված հարձակումներ Դերբենտում և Մախաչկալայում
Դաղստանի կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հետևանքով մահացածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովի մամուլի ծառայությունը։
«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարված ։ Համապատասխան հրամանագիրը քիչ առաջ ստորագրել է Սերգեյ Մելիքովը։ Սգո օրերին հանրապետության ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները», - ասված է հաղորդագրության մեջ:
Դաղստանի տարածքում տեղակայված մշակութային հաստատություններն ու հեռուստառադիոընկերությունները չեղյալ կհայտարարեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:
Նշվում է, որ Դաղստանի կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մահացածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Դաղստանում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ է սահմանվել։ Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են: