Դաղստանում ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 46–ի

Զինված հարձակումներ Դաղստանում
Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակումներ են իրականացվել եկեղեցիների և սինագոգի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 46-ի։ Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարար Տատյանա Բելյաևան:
«Մախաչկալայում և Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տուժել է 46 մարդ, որոնց թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ», – ասել է նա։
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: