Աբխազիայում քրգործ է հարուցվել «Պսոու» անցակետում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո

Ոստիկանական ավտոմեքենա
Փոխհրաձգության հետևանքով տուժել է Աբխազիայի երեք քաղաքացի, ևս մեկը մահացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Պսոու» անցակետում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո քրեական գործ է հարուցվել սպանության ու ապօրինի զենք պահելու և փոխադրելու հոդվածներով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աբխազիայի Գագրայի շրջանի դատախազությանը:

«Հետաքննությամբ զբաղվում է Գագրայի շրջանի դատախազությունը»,– հայտնել են դատախազությունից։

Հիշենենք` հունիսի 23-ի ցերեկը ռուս-աբխազական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ ՆԳՆ–ի տվյալներով՝ տուժել Է Աբխազիայի երեք քաղաքացի, ևս մեկը մահացել է: