ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է նախարարը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը
«Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից»,- գրել է նախարարը։
Այցելության ժամանակ նրան ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Պաշտոնյաները ծանոթացել են Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը
Նշենք, որ մայիսի 23-ին կառավարության նիստում որոշում էր ընդունվել Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումն իրականացնել հրատապ, մեկ անձից գնմամբ: Այդ նպատակով ՏԿԵՆ-ը հատկացրել է 9 մլն 613 հազար դրամ, որից 8,82 մլն դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը
Նշենք, որ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ևս հայտարարվել էր, որ նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտին հասցնել 2 ամսից։
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը