Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
Հիշատակի արարողությունը ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի հետ միասին կազմակերպել են տեղի իշխանությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների:
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գյումրեցիներ եկել էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ գտնվող ծառուղի, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի հերոս քաղաքների կոթողները: Մարդիկ ծաղիկներ էին խոնարհում, մոմեր վառում և փափուկ խաղալիքներ թողնում հուշահամալիրի մոտ, որի վրա փորագրված է Սևաստոպոլի անունը։
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական, հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով Տեր Տիմոթեոսը ժամերգություն է անցկացրել, հոգեհանգստյան աղոթք ընթերցել: Հիշատակի ակցիան, որին մասնակցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսեյ Յակովենկոն, կազմակերպվել է քաղաքի իշխանությունների հետ համատեղ:
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 23–ի կեսօրին հարձակվել են Սևաստոպոլի վրա։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ զոհվել է երկու երեխա և երկու մեծահասակ։ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Քաղաքում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ քաղաքը գրոհել են ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռներով։