ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և առաջիկա 3 օրերին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն`քամին կլինի հարավարևելյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ցերեկը, ինչպես նաև հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վաղը, երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։