Աբխազիայի և Ռուսաստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա զոհ. ՆԳՆ

Հրաձգությունը տեղի է ունեցել հենց սահմանին, միջադեպին մասնակցել են Աբխազիայի քաղաքացիներ։
Sputnik
Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա զոհ, ՌԻԱ Նովոստիին ասել է Աբխազիայի ՆԳ նախարար Ռոբերտ Կիուտը։
«Մոտավորապես ժամը 18.00-ին Փսոու գետի երկայնքով փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ, իսկ դեպքի բոլոր մասնակիցները Աբխազիայի քաղաքացիներ են»,–ասել է նա։
Դեպքի հանգամանքները այս պահին պարզվում են։
Սևաստոպոլում Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել Է 5-ի. նահանգապետ