ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով Գրետա Վարդանյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:
Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: