Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշատակի և սգո օրը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, արարողությունը տեղի է ունեցել Ալեքսանդրովյան այգում:
Խորհրդային միության վրա նացիստական Գերմանիայի հարձակման օրը ավանդաբար տեղի ունեցող ծաղկեպսակների տեղադրման արարողությանը մասնակցում են պատերազմի վետերանները։ Այն տեղի է ունենում Ալեքսանդրովյան այգում՝ Կրեմլի պատերի մոտ։
Ծաղիկներ են դրվում անմար կրակի մոտ, ինչպես նաև հերոս քաղաքների և ռազմական փառքի քաղաքների ծառուղու յուրաքանչյուր կոթողին:
Մոսկվայի ժամանակով 12: 15–ին ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել. հենց այդ րոպեներին էին 1941թ-ին խորհրդային քաղաքացիները ռադիոյով լսել նացիստական Գերմանիայի հարձակման մասին հաղորդագրությունը: