Գիշերը հանկարծամահ է եղել Լալա Մնացականյանը

Հոկտեմբերի 8–ին դերասանուհին կդառնար 67 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Այս գիշեր հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։ Տեղեկությունը հայտնոմ է shamshyan.com–ը։
«Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել»,–գրում է կայքը։
Հավելենք, որ Լալա Մնացականյանը հայտնի է դարձել թատրոնի և հեռուստաթատրոնի իր բազմաթիվ դերերով։ Նա խաղացել է նաև «Ձիավոր, որին սպասում են», «Ընկեր Փանջունի», «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» և այլ ֆիլմերում, մասնակցել բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի։ Դերասանուհին առավել ճանաչված դարձավ «Մեր բակը» հեռուստաֆիլմից։
ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականին: Հոկտեմբերի 8–ին նա կդառնար 67 տարեկան։
«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում