Երևանի քաղաքապետարանը կտուգանի անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողներին

Երևանում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Այսուհետ կտուգանվեն տարբեր շենքերի, կառույցների պատերին անօրինական թռուցիկներ փակցնողները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հրապարակված կադրերում երևում է` ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները պատերի, սյուների վրայից պոկում փակցված գովազդային պաստառներն ու տարաբնույթ հայտարարությունները։
Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա 10 անգամ. քաղաքապետարան
Քաղաքապետարանն ընդգծում է, որ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով։