Աստանայի 26–հարկանի շենքում բռնկված հրդեն ամբողջությամբ մարվել է

Շենքից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Աստանայի 26-հարկանի վարչական և բնակելի համալիրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է շենքի 26–րդ հարկում և հաշված րոպեների ընթացքում տարածվել։ Մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։
Հրդեհի մակերեսը կազմել է 250 քմ։ Փրկարարները ստիպված են եղել հանգցնել կրակը 30 աստիճան շոգին։
Խոշոր հրդեհ Մոսկվայում. մարման աշխատանքներում ուղղաթիռներ են ներգրավվել
Շենքից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Հրդեհից փրկվել է 2 մարդ, որոնցից մեկը երեխա է։
Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կրակի օջախի հետ աշխատանքն է եղել։
Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ