Թուրքիան ողջունել է Հայաստանի որոշումը

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Թուրքիան ողջունում է Հայաստանի` Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։
«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը», - նշել է ԱԳՆ–ն։
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։
Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:
Հիշեցնենք նաև, որ Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի։ Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին: Քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը։