Իսրայելի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանի հետ հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Անի Բադալյան
Ավելի վաղ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Հակոբյանի հետ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ–ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։