Երևանի Հրազդանի կիրճում կիսակառույց շինությունում հրդեհ է բռնկվել

Նախնական տվյալներով` շինությունում այրվում է փայտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հրազդանի կիրճում կիսակառույց շինությունում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ»,–ասաց նա։
Նրա խոսքով` նախնական տվյալներով շինությունում այրվում է փայտ։