Երևանի Կասկադի մոտ, բաց երկնքի տակ, յոգայի սիրահարները նշել են Յոգայի միջազգային օրը, որը համընկնում է ամառային արևադարձի օրվա հետ։ Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է յոգայի մարզման տեսարժան պահերը։
Նշենք, որ յոգայի սիրահարները Կասկադում հավաքվել են Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը:
2015 թվականից սկսած ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանում միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան միջմշակութային համագործակցությունը և դրա շարունակական ընթացքը:
Նշենք նաև, որ 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում: