Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 21–ի ցերեկը 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։