Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Տամբովի նավթաբազայում երկու պահուստարան է այրվել. չի բացառվում ԱԹՍ–ների հարձակումը

Պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել Ռասկասովսկոյե մունիցիպալ օկրուգի Պլատոնովյան նավթաբազայի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Տամբովի մարզի նավթաբազայում երկու պահուստարան է հրդեհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի կառավարության Telegram ալիքում։

«Այսօր վաղ առավոտյան պայթյունից հրդեհ է բռնկվել Տամբովի մարզի Ռասկասովսկոյե մունիցիպալ օկրուգի Պլատոնովյան նավթաբազայի տարածքում։ Միջադեպը տեղի է ունեցել, ենթադրաբար, ԱԹՍ–ի հարձակման պատճառով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Այս պահին այրվում են երկու պահեստները։
Սա Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նավթաբազաների վրա առաջին հարձակումը չէ։ Մայիսի 18–ին ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ռոստովի մարզի հարավ–արևմուտքում գտնվող Ազով քաղաքի նավթաբազայի վրա:
Ռյազանի նավթագործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ–ի հարձակման հետևանքով. կան տուժածներ
Հարվածի հետևանքով այրվել է նավթամթերքներով լի պահեստը։ Հունիսի 19–ի երեկոյան տեղի ունեցավ երկրորդ պահուստի պայթյունը, ու հրդեհը տարածվեց 6000 քառակուսի մետրի վրա։ Երրորդ օրը հրդեհը մարեցին ավելի քան 200 փրկարար և 40 միավոր տեխնիկա: