ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հանոյի նախագահական պալատ, որտեղ բանակցություններ են նախատեսված Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ղեկավար Տո Լամի հետ:
Պալատի դիմացի հրապարակում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո առաջնորդները կլուսանկարվեն, և կսկսվեն ռուս-վիետնամական բանակցությունները:
Տեղի կունենա նաև ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն, նախագահները հայտարարություններ կանեն մամուլի համար:
Հիշեցնենք` Պուտինը Վիետնամ է մեկնել երկօրյա պետական այցով։ Նա հունիսի 19-ին Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո:
ՌԴ նախագահը Հյուսիսային Կորեա էր մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ, ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը` մոտ 2 ժամ։ ՌԴ նախագահն ու ԿԺԴՀ-ի առաջնորդը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։