Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը՝ «Քաղցած խաղերի» և «Գազանանոցի» աստղը

Դոնալդ Սազերլենդ
Իր կարիերայի ընթացքում Սազերլենդը խաղացել է գրեթե 200 ֆիլմերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. 88 տարեկան հասակում երկարատև հիվանդության հետևանքով մահացել է կանադացի հայտնի դերասան Դոնալդ Սազերլենդը: Տեղեկությունը հայտնել է նրա որդին՝ Քիֆեր Սազերլենդը։
«Ծանր սրտով հայտնում եմ, որ հայրս՝ Դոնալդ Սազերլենդը, կյանքից հեռացել է։ Անձամբ ես նրան համարում եմ կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկը։ Նա երբեք չի վախեցել որևէ դերերից՝ լավ, վատ կամ բարդ: Նա սիրում էր իր մասնագիտությունը և անում էր այն, ինչ իրեն դուր էր գալիս։ Կյանքն արժանավայել է ապրել», - նշված է Քիֆեր Սաթերլենդի հայտարարության մեջ։
Դոնալդ Սաթերլենդը խաղացել է այնպիսի բլոկբաստերներում, ինչպիսիք են «Քաղցած խաղերը», «Գազանանոցը» և այլն։
Նրան լայն ճանաչում է բերել դոկտոր Հոուք Փիրսի դերը 1970 թվականի «ՄԷՇ» ֆիլմում։
Իր կարիերայի ընթացքում դերասանը խաղացել է գրեթե 200 ֆիլմում։