ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանի լիազորությունները դադարեցվել են։ Տեղեկությունը հրապարակված է e-gov.am հարթակում։
«Վահրամ Մարտիրոսյանի լիազորությունները 2024 թվականի հուլիսի 1-ից համարել դադարած»,– ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
Ավելի վաղ Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի չկայանալուց հետո կոչ էր արել ՀՀԽ անդամներին հրաժարական տալ։
Նա հստակ ներկայացրել էր, թե ինչու պետք է ՀՀԽ–ն հրաժարական տան։ Նա նշել էր, որ խորհրդի 7 անդամից 4-ը այս կամ այն կերպ կապված են գործող իշխանության հետ, և դա անհամարժեք է Հանրային հեռարձակման անկախությունը երաշխավորող Սահմանադրության 42-րդ հոդվածին։