ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Air Cairo» ավիաընկերությունը հունիսի 20-ին առաջին անգամ Կահիրե–Երևան–Կահիրե երթուղով չվերթեր է գործարկել: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` յուրաքանչյուր հինգշաբթի»,– ասված է հաղորդագրությունում:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: