Ոչխարները փախել են Ռիշի Սունակից. զվարճալի տեսանյութ

Ռիշի Սունակը ընտրություններից առաջ որոշել է բարձրացնել իր վարկանիշը, բայց կենդանիները «դեմ են եղել» PR-մասնագետների մտահղացմանը։
Sputnik
Արևմտյան ԶԼՄ-ներում զավեշտալի տեսանյութ է տարածվել, որում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և ԱԳ նախարար լորդ Քեմերոնը Դևոնի ֆերմա կատարած այցի ժամանակ տեղացիների հետ շփվելուց առաջ փորձել են կերակրել ոչխարներին:
Այցը ֆերմերների քվեները ստանալուն ուղղված քարոզարշավի շրջանակում է եղել: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաների փորձը ձախողվել է. կենդանիները ոչ մի կերպ չեն «վստահել» նոր կերակրողներին և փախել են նրանցից:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Սունակը գառներին համոզում ուտել իր ձեռքից, բայց կենդանիները «չեն լսում» նրան: