Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը շրջել են «Aurus»–ով. ավտոմեքենան վարել է ՌԴ նախագահը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ինը նվերներ են փոխանակել։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանում նստել է «Aurus»-ի ղեկի դիմաց, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը` ուղևորի նստատեղին։
ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդները ավտոմեքենայով շրջել են «Կիմսուսան» նստավայրում:
Հիշեցնենք` Պուտինը Հյուսիսային Կորեա է մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ, ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը` մոտ 2 ժամ։ ՌԴ նախագահն ու ԿԺԴՀ-ի առաջնորդը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը նաև նվերներ են փոխանակել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր «Աուրուս» և թեյի սպասք է նվեր ստացել, իսկ Պուտինը` մի քանի գեղարվեստական ստեղծագործություն։