Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինացիները Դոնեցկում գնդակոծել են ավտոբուսի կանգառը. երկու մարդ զոհվել է

Գնդակոծությունը տեղի է ունեցել այն պահին, երբ մոտենում էր ուղևորատար ավտոբուսը։ Վիրավորների թվումանչափահաս աղջիկ կա։
Sputnik
Ուկրաինացի զինվորականները գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանում հասարակական տրանսպորտի կանգառը, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել, հայտնել Է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը:
Ի սկզբանե միայն մեկ զոհ կար, սակայն հիվանդանոցում մահացել է նաև մեկվիրավոր կին։
Վիրավորների թվում2007 թվականին ծնված աղջիկ է։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են մարդատար կանգառներն ու ավտոբուսները։ Նմանհարվածներ նրանքնախկինում հասցրել էին Բելգորոդում և նույն Դոնեցկում։ Բացի այդ, ուկրաինական բանակը պարբերաբար գնդակոծում է բնակելի շենքերը, մարզահամալիրները, խանութները և նույնիսկ մանկապարտեզներն ու դպրոցները: