Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Վիետնամ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում:
Վլադիմիր Պուտինը Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀկատարած այցի ավարտից հետո:Հանոյում Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ կվարի Վիետնամի ղեկավարների՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս–վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը: