Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Պուտինը և Կիմ Չեն Ինը առավոտից ժամանել են Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ սկսվել է դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ Ռուսաստանի նախագահի ԿԺԴՀ այցի: Դրանից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ինը բանակցությունների համար պետական նստավայր են մեկնել բաց ավտոմեքենայով։
Սկսելով բանակցությունները՝ Պուտինը նշել է, որ պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկար տարիներ հիմք կհանդիսանա Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների համար:
«Անցյալ տարիՌուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում կընկնի մեր հարաբերությունների հիմքում», - ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75 - ամյակը:
«Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հույսէ հայտնել, որ Կիմ Չեն Ինի հետ իրենց հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
ՌԴ նախագահը նաև կիսվել է Փհենյանից ստացած իր տպավորություններով՝ նշելով, որ քաղաքը ավելի գեղեցիկէ դարձել:
«Տպավորիչ են Փհենյանի կերպարի փոփոխությունները, փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին իմ նախորդ այցից ի վեր։ Դա պարզապես նկատելի է... Հաճելի է դիտել այն, անկեղծ եմ ասում», - հավելել է նա։