Փաշինյանն ու Ռիխտերը քննարկել են Հայաստան–Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը

Վարչապետը կարևորել է Գերմանիայի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը։
Վարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար։
Վիկտոր Ռիխտեր
Հավելենք, որ Ռիխտերը Հայաստանում Գերմանիայի դեսպան է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ խորհրդականի պաշտոն է զբաղեցրել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը։