«Կապի մեջ կլինենք»․ Պուտինը հրաժեշտ է տվել Կիմ Չեն Ինին

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները գրկախառնվել և սեղմել են միմյանց ձեռքը:
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանի օդանավակայանում ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ինին հրաժեշտ տալու ժամանակ խոստացել է կապի մեջ մնալ: Տեսանյութը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կապի մեջ կլինենք», - ասել է Պուտինը և շնորհակալություն հայտնել Կիմ Չեն Ինին:
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը շրջել են «Aurus»–ով. ավտոմեքենան վարել է ՌԴ նախագահը
Հրաժեշտի ժամանակ պետական առաջնորդները գրկախառնվել են և ձեռքսեղմում արել: Այնուհետև Ռուսաստանի նախագահը թեքահարթակով բարձրացել է ինքնաթիռ։
Հիշեցնենք` Պուտինը Հյուսիսային Կորեա է մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ, ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը` մոտ 2 ժամ։ ՌԴ նախագահն ու ԿԺԴՀ-ի առաջնորդը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը նաև նվերներ են փոխանակել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր «Աուրուս» և թեյի սպասք է նվեր ստացել, իսկ Պուտինը` մի քանի գեղարվեստական ստեղծագործություն։