ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տալիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցն ուղղել Երևանին ու Բաքվին։ Նա այդ մասին ասաց` պատասխանելով լրագրողի հարցին, թե ռուսական կողմն արդյոք քննարկում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը։
Զախարովան հիշեցրեց, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, և ընդգծեց, որ ՌԴ–ն ընդհանուր առմամբ միշտ աջակցել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր պահվող անձանց ազատ արձակումն է:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։