Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ է սպասվում. եղանակի տեսություն

Կարկուտ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա (18-23մ/վ): Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։