Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցը մասամբ փակ է նավերի համար։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Դարդանելով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է հյուսիս-հարավ ուղղությամբ՝ շարունակվող անտառային հրդեհի պատճառով։ Նավերի երթևեկությունը շարունակվում է հարավից հյուսիս», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ Չանաքքալեում հրդեհը սկսվել է հունիսի 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, կրակը մարվել է ամբողջ գիշեր: Գյուղերից մեկի բնակչությունը տարհանվել է։
Գալիպոլիի պատմական շրջանի մուտքը փակ է։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 9 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 94 տրանսպորտային միջոց, ինչպես նաև անձնակազմի 540 մարդ: