ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հետ բանակցություններում Ռուսաստանը միշտ պաշտպանել է Հայաստանին։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ձևաչափով անցկացվող քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
Նախկին պաշտոնյան, որը բազմիցս բանակցել է ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ, նշեց, որ բոլոր քննարկումներում և շփումներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների միջոցով, ռուս գործընկերները եղել են Հայաստանի կողքին։ Նրանք նույնիսկ բանակցային սեղանի մոտ նստել են հայ գործընկերների հետ նույն կողմում։
Կարապետյանը նշեց նաև, որ Ռուսաստանը միշտ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այժմ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությամբ լրջորեն վատթարացրել են այդ հարաբերությունները։ Դեմ առ դեմ հայտնվելով Բաքվի հետ` Երևանն անընդհատ նոր տարածքներ է զիջում սպառնալիքների տակ։