Հայաստանը ԱՊՀ-ին իր մասնակցությունը թուլացնելու մասին ազդակ չի ուղարկել. Լեբեդև

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը. Արխիվային լուսանկար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՀՀ–ի բարձր մակարդակի անձանց հայտարարությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ոչ, գիտեք` մենք որևէ ազդակ չենք ստացել, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՀՀ–ի բարձր մակարդակի անձանց հայտարարությունների վրա։
«Բայց ես դա արձանագրեցի, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունը, և ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես կլինի»,– ընդգծել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։
Անհնար է տարանջատել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Անդրեյ Արեշև
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։