Հայ մարմնամարզուհին հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից. հայտնի է պատճառը

Սիլվա Սարգսյանը
Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի խաղերին այլ մարզաձևերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայ մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից։ Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ին։
Սիլվա Սարգսյանը բացատրել է, որ իր մերժման պատճառը մրցույթի գլխավոր դատավորի պաշտոնում ադրբեջանցու նշանակումն էր, ինչն առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը։
Նշվում է, որ Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի խաղերին այլ մարզաձևերում։
ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու:
Երեք հայ ուշուիստներ բրոնզե մեդալներ են նվաճել ԲՐԻԿՍ-2024-ում