ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել, X-ի իր էջում հայտել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
«Մենք շարունակում ենք ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում»,–նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: