Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ների հարձակում Ռոստովի մարզում. այրվում է նավթամթերքով լի պահեստը

Ազովում հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 208 մարդ և 39 միավոր տեխնիկա, 1 հրշեջ գնացք:
Sputnik
ՌԴ Ռոստովի մարզի Ազովի շրջանում հրշեջները փորձում են մարել նավթամթերքով լի պահեստի հրդեհը: Հրդեհի ծավալը 5 հազար խորանարդ մետր է, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram ալիքում հայտնել էր, որ Ռոստովի մարզի Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհվել են նավթամթերքներով լի պահեստները, նախնական տվյալներով` զոհեր չկան: Նա նշել էր, որ ժամը 07:00-ի դրությամբ Ազովում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 208 մարդ և 39 միավոր տեխնիկա, 1 հրշեջ գնացք:
«Ռուսաստանի ԱԻՆ-ի ծառայողները վերացնում են Ռոստովի մարզի Ազովի շրջանում նավթամթերքներով լի պահեստի հրդեհը։ Օպերատիվ տվյալներով՝ հրդեհի մակերեսը 5000 խորանարդ մետր է։Տուժածներ չկան», - ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Վիճակը վերահսկելու համար արտակարգ դրության վայր է ուղարկվել Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել