Ռուսաստանի քաղաքագետ Անդրեյ Արեշևը Երևան-Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։ Նա անհնար է համարել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին անդամակցությունից տարանջատելը, քանի որ տնտեսական ինտեգրման հարցերն ի վերջո կապված են անվտանգության հետ։
Փորձագետի համոզմամբ՝ Երևանի մերձեցումը Բրյուսելի հետ վաղ թե ուշ ազդելու է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։