Վահան Քերոբյանը 2 օր է՝ ազատության մեջ է

Վահան Քերոբյան
Նրա փաստաբանը վստահ է, որ այս գործի շրջանակներում առկա փաստերի հիման վրա նոր խափանման միջոց ներկայացնել հնարավոր չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկային նախկին նախարար Վահան Քերոբյանը ազատության մեջ է հունիսի 15-ից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Բոլոր սահմանափակումները որոնք կապված էին տնային կալանքի հետ վերացած են հունիսի 15-ից»,– ասաց նա։
Ավելի վաղ Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է։
Հարցին թե հնարավո՞ր է արդյոք, որ վարույթն իրականացնող մարմինը կրկին միջնորդություն ներկայացնի նոր խափանման միջոց ընտրելու համար, Տիգրան Եգորյանը վստահեցրեց, որ այս գործի շրջանակներում առկա փաստերի հիման վրա հնարավոր չէ։
հիշեցնենք՝ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով
Վահան Քերոբյանի և մյուսների դեմ քրեական գործը փլուզվում է. փաստաբան