ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը քննարկելու համար նախաձեռնված արտահերթ նիստը տապալվեց։
ԱԺ 107 պատգամավորից գրանցվեցին 34–ը, բայց քվորում ապահովելու համար պետք է նվազագույնը 54–ը գրանցվեին։ Նիստին չեն ներկայացել ԱԺ–ում քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Ըստ օրենքի` ևս 4 ժամ կա քվորում ապահովելու համար։
ՔՊ–ականները չեն ներկայացել նիստին
© Sputnik
Հիշեցնենք` այս նախագիծը ներկայացրել են ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։