Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդառուները ոչնչացվել են, պատանդները չեն տուժել

Հանցագործները պատանդ էին վերցրել օպերատիվ աշխատակցին ու տեսուչ-հսկիչին ու պահանջում էին ավտոմեքենա, զենք և մեկուսարանից հեռանալու հնարավորություն։
Sputnik
Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները ոչնչացվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուժայինների գրոհը տևել է մոտ 3 րոպե։ Ոչնչացվել են պատանդառությանը մասնակից բոլոր հանցագործները (Գիրեև, Ակիև և Ցիցկիև (ձերբակալվել են Կարաչաևո-Չերկեսիայում ահաբեկչություն նախապատրաստելու համար), ինչպես նաև Սայպուդինով, Կամենեև և Գանդալոև)։
Ռոստովի մեկուսարանի աշխատակիցներն ազատ են արձակվել, նրանք չեն տուժել։ Պատանդառությունը տեղի էր ունեցել գիշերը 3-ին:
Պատանդ վերցրած ահաբեկիչներից մեկը
Մեկուսարանի շենքի մոտ ուժայիններ էին հավաքվել, շրջակա մի քանի թաղամաս շրջափակվել էր։ Ժամը 11:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:30-ին) մեկուսարանի տարածքում կրակոցներ են հնչել: Մի քանի րոպե անց այնտեղ շտապօգնության մեքենաներ են մտել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 16-ին Ռոստովի մարզի ՊԿԴԾԳՎ թիվ մեկ քննչական մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի, մեկուսարանը գործում է սովորական ռեժիմով: Մեկուսարանի տարածքը շրջափակել են ուժայինները, բանակցություններ են ընթանում։
1 / 4

Պատանդ վերցրած ահաբեկիչներից մեկը

2 / 4

Պատանդ վերցրած ահաբեկիչներից մեկը

3 / 4

Պատանդ վերցրած ահաբեկիչներից մեկը

4 / 4

Պատանդ վերցրած ահաբեկիչներից մեկը

Հանցագործները պատանդ էին վերցրել օպերատիվ աշխատակցին ու տեսուչ-հսկիչին ու պահանջում էին ավտոմեքենա, զենք և մեկուսարանից հեռանալու հնարավորություն։
ՊԿԴԾ-ն ստուգում կանցկացնի Ռոստովի քննչական մեկուսարանի և նրա աշխատակիցների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչպես են կալանավորների մոտ հայտնվել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության դանակներն ու դրոշները: