Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի և Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 17 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքներին։ Համապատասխան տեսանյութերը հրապարակվել է Փաշինյանի սոցցանցերում։
Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսից: Ավարտը նախատեսվում է 2026թ. վերջին: Պայմանագրի արժեքը 214.4 մլն. դոլար է: Շինաշխատանքներն իրականացնում են իրանական 2 ընկերություն:
Կապան-Ծավ-Մեղրի ճաապարհի 17 կմ երկարությամբ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը 1,046 մլրդ դրամ է, որը տրամադրվել է պետբյուջեից: