Երևանում և Հայաստանի որոշ մարզերում կարճատև անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումներով` առանձին հատվածներում մեծ է կարկուտի հավանականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ ևս 2-3 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։