Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Շեբեկինոյում ուկրաինական գնդակոծությունից փլուզված շենքի փլատակներում 5–րդ մարմինն են գտել

Շեբեկինո. արխիվային լուսանկար
Փորձաքննությունն է նշանակվել շենքի վերականգնման հեռանկարները գնահատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում բնակելի շենքի շքամուտքի փլուզման հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փլուզման հետևանքով 7 մարդ է տուժել: ԱԻՆ-ը հայտնել էր երեք զոհի մասին։
«Փլատակներում 4 մարմին է հայտնաբերվել, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում»,– նոր տվյալներ են հայտնել գերատեսչությունից։
Հիշեցնենք` Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի շքամուտքը փլուզվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հետո։ Նախնական տվյալով՝ վնասվել է 20 բնակարան։