ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել այն մայրերին, ովքեր մեծացնում են այնպիսի տղաների, ինչպիք են հատուկ ռազմական գործողության մասնակիցները։
«Հերոսների ժամանակն է» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ շտաբի պետ և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սուրազովը պատմել է, որ չորս տարեկանում կորցրել է հորը, իսկ մայրը ողջ ուժով զբաղվել է իր դաստիարակությամբ, որպեսզի որդին դառնա իսկական մարտիկ և հայրենասեր։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր և մյուսների մայրերին, որոնք նման որդիներ են դաստիարակում»,- ասել է Պուտինը։
2022 թվականի օգոստոսին Սուրազովը, լինելով գրոհային խմբի կազմում, շարունակել է հետ մղել հակառակորդի հակագրոհը՝ չնայած ստացած հրազենային վնասվածքներին։