Պուտինն առաջարկել է անվտանգության նոր համակարգ ստեղծել Եվրասիայում

Ռուսաստանի ղեկավարը ԱԳՆ-ին հանձնարարել է առավելագույնս աջակցել եվրասիական անվտանգության նոր համակարգի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանավորվածություններին:
Sputnik
Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է պետք։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում ենք, որ եկել է Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի շուրջ լայն քննարկում սկսելու ժամանակը։ Ընդ որում` հեռանկարում պետք է գործը տանել այն ուղղությամբ, որ եվրասիական տարածաշրջանում աստիճանաբար դադարեցվի արտաքին տերությունների ռազմական ներկայությունը», - ասել է նա։
Պուտինի խոսքով` անվտանգության այդ համակարգը պետք է բաց լինի Եվրասիայի բոլոր երկրների համար։
««Բոլորի համար» նշանակում է, որ եվրոպական, ՆԱՏՕ-ի երկրների համար, անշուշտ, նույնպես», - ասել է Պուտինը։
Արևմուտքը լսել է այլ երկրներ ՌԴ-ի զենքի հնարավոր մատակարարման մասին Պուտինի խոսքը. Լավրով
Դրա համար, նրա խոսքով, պետք է երկխոսություն հաստատել պոտենցիալ մասնակիցների հետ։
«Եթե Եվրոպան ուզում է իրեն պահել որպես զարգացման ինքնուրույն կենտրոններից մեկը, ապա անպայման պետք է լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ։ Եվ գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք դրան», – ավելացրել է Պուտինը՝ հիշեցնելով, որ այդ մասին խոսել են Շառլ դը Գոլը և Հելմուտ Կոլը։
Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ այդ ժառանգությանը կվերադառնան եվրոպացի քաղաքական գործիչների նոր սերունդները, քանի որ աշխարհում տեղի են ունենում խորքային համակարգային փոփոխություններ, և դա լավատեսություն է ներշնչում ։
«Բազմաբևեռության, միջազգային գործերում բազմակողմանիության սկզբունքների հաստատումը, ներառյալ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, լայն ներկայացուցչականությունը, թույլ է տալիս միասին լուծել ամենաբարդ խնդիրները ընդհանուր շահի համար», – ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ եվրասիական անվտանգության համակարգը պետք է ներառի տնտեսական, աղքատության հաղթահարման և սոցիալական այլ հարցեր:
Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում. Պուտին